ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 129,86 դրամ ԱՐԾԱԹ - 369,12 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 277,1 դրամ

Պուտինը և Սի Ծինփինը պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունն Աֆղանստանի հարցով

How Hwee Yong/Reuters

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունն Աֆղանստանի հարցով: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

«Չինաստանը պատրաստ է ամրապնդել Աֆղանստանի շուրջ  երկխոսությունը Ռուսաստանի և միջազգային հանրության այլ անդամների հետ», - ասել է Չինաստանի առաջնորդը:

Չինական հեռուստատեսության տվյալներով՝ Պուտինը համաձայնություն է հայտնել չինացի գործընկերոջ առաջարկին աֆղանական հարցի շուրջ համագործակցությունը խորացնելու մասին:

«Մտադիր ենք քաղաքական շրջանակներ սահմանել բաց և հանդուրժող փոխգործակցության համար բոլոր շահագրգիռ կողմերի հետ Աֆղանստանում»,- հստակեցրել է Ծինփինը:

Վերջինս հայտարարել է, որ Աֆղանստանում քաղաքական ուժերը պետք է հեռանան բոլոր ահաբեկչական խմբավորումներից՝ ստեղծելով բաց քաղաքական կառույց:   «Նրանք պետք է վարեն չափավոր և զուսպ ներքին քաղաքականություն, ամբողջովին տարանջատվեն բոլոր ահաբեկչական կազմակերպություններից և բարեկամական հարաբերություններ հաստատեն աշխարհի բոլոր երկրների, հատկապես հարևան երկրների հետ», - պետության ղեկավարի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը:

«Չինաստանը հարգելու է Աֆղանստանի ինքնիշխանությունը, դրա անկախությունը և տարածքային ամբողջականությունը, հավատարիմ է մնալու երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին և դրական դեր է խաղալու աֆղանական խնդրի քաղաքական կարգավորման հարցում»,- ասել է Չինաստանի ղեկավարը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
01.12.2021
17°  30° 
02.12.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: