ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 099,19 դրամ ԱՐԾԱԹ - 372,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 714,56 դրամ

Ադրբեջանը Էյվազլիի և Չայզամիի հատվածներում փակել է Սյունիքի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը․ Փաշինյան

ԱԺ-ում կառավարության ծրագրի իմ ներկայացման հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, և սրանից հետո արդեն առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլիի և Չայզամիի հատվածներում (Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատված- Aysor.am) փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը, կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Aysor.am։

Նա նշեց, որ այդ գործողությունը հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և հույս հայտնեց, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի։

«Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ «ակցիան» արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար։ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել», - ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ այդ ընթացքում «մեզ ամուր նյարդեր են պետք», քանի որ Հայաստանը իր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը պիտի զարգացնի և առաջ տանի։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
20.09.2021
17°  30° 
21.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: