ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվայում օգոստոսի 31-ին կկայանա Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը

Armradio.am

Օգոստոսի 31-ին Մոսկվայում կկայանա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ինչպես հաղորդվում է, հանդիպմանը նախատեսվում է հանգամանորեն քննարկել բոլոր ոլոտներում հայ-ռուսական դաշնակցության զարգացմանը,  ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն, ԵԱՏՄ-ն, համագործակցության հարստացմանը, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կառույցներում դիրքորոշումների համակարգմանն ուղղված հետագա քայլերը, փոխանցում է Թերթ:

«Քննարկվելու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, այդ թվում՝ հումանիտար հարցերն ու Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը: Հուսով ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային համագործակցության խորացմանն ու կայունության և անվտանգության ամրապնդմանը տարածաշրջանում»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: