ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ն չի պլանավորում զորքեր մտցնել Աֆղանստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) վարում Է պաշտպանական քաղաքականություն եւ չի պլանավորում զորքեր մտցնել Աֆղանստան: Այդ մասին հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Միր-24» հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:


«Դրանք բացարձակ անհիմն կասկածներ են: ՀԱՊԿ-ն բացառապես պաշտպանողական ռազմա-քաղաքական կազմակերպություն Է: Այն կարող Է կոլեկտիվ պաշտպանողական ուժեր կիրառել սոսկ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու սահմաններում»,- ասել Է Զասը՝ պատասխանելով այն հացին, թե կազմակերպությունը զորքեր կմտցնի արդյոք Աֆղանստան:

«Թալիբանն» Աֆղանստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ընդգրկուն գործողություն Է ծավալել երկրից ուժերը դուրս բերելու մասին գարնանն ԱՄՆ-ի հայտարարությունից հետո: Օգոստոսի 15-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին վայր Է դրել լիազորությունները եւ լքել երկիրը, իսկ թալիբներն առանց մարտի մտել են Քաբուլ: Արմատականների իշխանությանը չհամաձայնվող ուժերը Փանջշերի նահանգում կազմակերպել են դիմադրություն, որը գլխավորել Է Ահմադ Մասուդը: Նրան օգնելու կոչ Է արել նախկին փոխնախագահ Ամրուլա Սալեհը, որն իրեն հայտարարել Է պետության ղեկավարի պաշտոնակատար: Արեւմուտքի երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին, դեսպանությունների աշխատակիցներին եւ իրենց օգնած աֆղաններին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ-ի պաշտպանության նախարարությանը հանձնարարել Է տարհանել ռուսաստանցիներին, ՀԱՊԿ-ի երկրների եւ Ուկրաինայի քաղաքացիներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: