ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանը հրաժարվել է ԵՄ-ի 75 միլիոն եվրոյից

EU press service

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել հրաժարվել Եվրամիության 75 միլիոն եվրոյի վարկից՝ ԵՄ-ի կողմից ֆինանսական օգնությունը կրճատելու սպառնալիքի պատճառով ՝ ի պատասխան Թբիլիսիի կողմից բարեփոխումների իրականացման ձախողման: Այս մասին հայտնում է Panorama.am-ը՝ հղում կատարելով eurasianet-ին։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 31-ին հայտարարել է վարկից հրաժարվելու մասին, և կառավարության պաշտոնյաներն այդ քայլը հիմնավորեցին արտաքին պարտքը նվազեցնելու ցանկությամբ և «բարձր տնտեսական աճով», որը Թբիլիսիի պնդմամբ կանխել է վարկի անհրաժեշտությունը:

150 միլիոն եվրոյի վարկը Վրաստանին առաջարկվել էր անցյալ տարի՝ օգնելու երկրին կառավարել COVID-19 համաճարակը: Գումարի կեսն արդեն հատկացվել է, իսկ մյուս կեսը պայմանավորված էր Վրաստանի կողմից որոշակի քաղաքական պարտավորությունների կատարմամբ, մասնավորապես դատական բարեփոխումներով, որոնք ուղղված էին դատական համակարգի նկատմամբ իշխող կուսակցության վերահսկողության նվազեցմանը:

Մամլո ասուլիսում Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին «համաճարակի ընթացքում և ընդհանրապես բոլոր օգնության համար»՝ հավելելով, որ «սա վարկ է, ... ոչ դրամաշնորհ կամ օգնություն»: Բայց նա նաև պնդել է, որ վարկը դարձել է «քաղաքական զրպարտությունների» առարկա՝ մեղադրելով ընդդիմությանը այն իշխող կուսակցության դեմ օգտագործելու համար:

Ի պատասխան՝ ԵՄ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ Վրաստանի կառավարությունն ամեն դեպքում չի կատարել վարկ ստանալու պայմանները: Մասնավորապես, ԵՄ-ն նշել է, որ Գերագույն դատարանի դատավորների վերջին ընտրության գործընթացը չի հետևել Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկած սկզբունքներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: