ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 130,9 դրամ ԱՐԾԱԹ - 356,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 945,36 դրամ

Լուկաշենկոն հայտարարել է, որ ՌԴ-ից ուղղաթիռներ, ինքնաթիռներ և, հավանաբար, С-400 համակարգեր է ձեռք բերելու

© Сергей Шелег/БелТА/ТАСС

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանն առաջիկայում իր երկրին կմատակարարի «տասնյակ» ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության միջոցներ և, հավանաբար, С-400 զենիթահրթիռային համակարգեր: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով «Բելտա»-ին:

«Երեկ չէ առաջին օրը հրահանգ եմ ստորագրել, Ռուսաստանից մեզ մատակարարումներ կանեն, չեմ ասի, թե ինչ գումարի և ինչ, բայց տասնյակ ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ՀՕՊ ամենակարևոր սպառազինումը: Հավանաբար նաև՝ С-400: Մեզ դրանք շատ են պետք, ես արդեն խոսել եմ դրա մասին»,-  ասել է Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպմանը:

«Մի խոսքով, ամենաժամանակակից սարքավորումները: Մենք կվերազինվենք: Եթե զորավարժություններին [Արևմուտք -2021] տեսնենք, որ մեզ այլ բան է պետք, ապա մենք գնումներ ենք կատարելու Ռուսաստանի Դաշնությունից և շահագործման ենք հանձնելու»,-հավելել է Բելառուսի ղեկավարը:





Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
24.10.2021
17°  30° 
25.10.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: