ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 45 մլն դոլար լրացուցիչ օգնություն կտրամադրի

Olivier Douliery/Pool via REUTERS

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պաշտոնապես հայտնել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ավելի քան 45 միլիոն դոլարի լրացուցիչ մարդասիրական օգնություն, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Միացյալ Նահանգներն ավելի քան 45 մլն դոլար լրացուցիչ մարդասիրական օգնություն է տրամադրում Ուկրաինայի ժողովրդին», - նշվում է պետքարտուղարի հայտարարության տեքստում:

Բլինկենի խոսքով՝ Կիևին տրամադրվող ամերիկյան մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը, հաշվի առնելով այս միջոցները, կկազմի 351 միլիոն դոլար՝ սկսած 2014 ֆինանսական տարվանից:

Մարդասիրական օգնության նոր փաթեթը նախատեսված է «Ուկրաինայում դրա կարիքն ունեցող 3,4 միլիոն մարդու համար», այդ թվում ՝ Ուկրաինայի արևելքում հակամարտությունից տուժած տեղահանվածների համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: