ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂ կարգավորման շուրջ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են. Լավրով

© МИД России

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կրթական մարաթոնի մասնակիցների հետ հանդիպմանն ունեցած ելույթում ընդգծել է Ռուսաստանի և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը 2020 թվականին Հարավային Կովկասում պատերազմը դադարեցնելու գործում, փոխանցում է «Արմենպրեսս»-ը: 

«Խոսելով անցած տարվա մասին՝ մենք չենք կարող չխոսել մեր ջանքերի, առաջին հերթին մեր նախագահի ջանքերի մասին Հարավային Կովկասում պատերազմական գործողությունները դադարեցնելու, Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ պայմանավորվածությունների հասնելու հարցում: Դրանք հիմա հաջողությամբ իրականացվում են մեր նախարարության, պաշտպանության նախարարության ներգրավմամբ, ինչպես նաև մեր տնտեսական բլոկի մասնակցությամբ, որն ապահովում է բանակցություններն այդ տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ»,- ասել է Լավրովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: