ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թյուրքական խորհրդի անդամ պետություններից 30 լրագրող այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի կողմից կազմակերպված մեդիա-տուրի շրջանակներում 30 լրագրողներ՝ Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից և Հունգարիայից, եղել են արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ), Ակնայի (Աղդամ) շրջաններում և Շուշի քաղաքում, փոխանցում է Ermenihaber-ը: 

Ծրագիրը մեկնարկել է օգոստոսի 30-ին Բաքվում։ Լրագրողները հանդիպում են ունեցել նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։

Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գիսմաթ Գոզալովը հայտնել է, որ տուրը կազմակերպվել է այս տարվա ապրիլ ամսին Բաքվում կայացած Թյուրքական խորհրդի տեղեկատվության և մեդիայի հարցերով պատասխանատու նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների երրորդ հավաքի ժամանակ ձևավորված գործողության պլանի համաձայն։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: