ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոյյան տապանը փնտրող իտալացի հետազոտողը հուղարկավորվել է Արարատ լեռան մոտ

Արարատ լեռան վրա 35 տարի շարունակ որոնողական աշխատանքներ իրականացրած իտալացի հետազոտող Անգելո Պալեգոն, վարակված լինելով կորոնավիրուսով, սրտի կաթված է ստացել թուրքական հյուրանոցներից մեկում։ Նա մահացել է Էրզրումի քաղաքային հիվանդանոցում, փոխանցում է Ermenihaber-ը: 

Մահվան լուրն ստանալով՝ նրա որդին՝ Ստեֆանո Պալեգոն, Իտալիայի հյուպատոսության միջոցով կատարել է հոր կտակը․ Պալեգոն հուղարկավորվել է Արարատ լեռան մոտ։

«1986 թ-ից ի վեր Արարատ լեռան վրա Նոյյան տապանն էր փնտրում։ Հավատացած լինելով, որ Նոյյան տապանն այստեղ է՝ այս շրջանում շարունակ հետազոտություններ էր իրականացնում, հրապարակում դրանք իր երկրի թերթերում։

Պալեգոն հույս ուներ, որ տապանն հայտնաբերելու դեպքում, մարդիկ կհավատան Նոյի ջրհեղեղին, սխալ չեն գործի և աշխարհում խաղաղություն կտիրի, այդ իսկ պատճառով էլ ամեն տարի հետազոտություն անելու համար Դողուբայազետ (Բայազետ) էր գալիս»,- պատմել է Թուրքիայում  Պալեգոյի որդու վստահված անձը՝ Մուրադ Շահինը։

Շահինի ջանքերով էլ Արարատն այդքան սիրող իտալացի հետազոտողին հողին են հանձնել Դողուբայազետի (Բայազետ) նոր գերեզմանատներից մեկում, որը նայում է Արարատին։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: