ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր մոտիվացիան այն է, որ մենք խաղում ենք մեր ազգի և մեր երկրի համար. Խոակին Կապառոս

Սեպտեմբերի 4-ին՝ Շտուտգարտի «Մերսեդես-Բենց» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և հարձակվող Սարգիս Ադամյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


-Սարգիս, ակումբային կարիերայիդ ամբողջ ընթացքում հանդես ես եկել գերմանական տարբեր առաջնություններում։ Արդյո՞ք վաղվա խաղը յուրահատուկ է քեզ համար։

-Վաղվա խաղը շատ առանձնահատուկ է ինձ համար, քանի որ ես արդեն 20 տարի է ապրում եմ Գերմանիայում, և միշտ երազել եմ Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղալ Գերմանիայի դեմ; Շատ ուրախ եմ, որ վերջապես ստացա այդ հնարավորությունը։

 

-Բունդեսլիգայում արդեն երկու անգամ հասցրել ես գրավել Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը, ով Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահն է։ Եթե նա կանգնած լինի դարպասին՝ պատրա՞ստ ես դա կրկնել։

-Եթե Նոյերը խաղա վաղը, ապա ամեն ինչ կանեմ, որ ևս մեկ անգամ գրավեմ նրա դարպասը։

 

-Պարոն Կապառոս, Սևիլյայի և Ատլետիկի ղեկին Դուք բազմիցս հաղթել եք գերհզոր ակումբների։ Համամի՞տ եք, որ կազմակերպվածությունն ու համախմբվածությունը կարող են չեղարկել մրցակցի բարձր կարգը։

-Բնականաբար, հավաքականների և ակումբային ֆուտբոլի մեջ տարբերությունը մեծ է։ Մենք շարունակում ենք աշխատել թիմային փիլիսոփայությամբ, և պետք է հավատարիմ լինենք այս գաղափարին։ Եթե ուզում ենք հաջողության հասնել, պետք է թիմային ֆուտբոլ խաղալ։

 

-Ձեր գլխավորությամբ ազգային հավաքականն առաջին անգամ կխաղա նման ուժեղ հավաքականի դեմ։ Արդյո՞ք տղաներին լրացուցիչ մոտիվացնելու կարիք կա, թե՞ դա հակառակ ազդեցությունը կունենա։

-Այսպիսի հզոր թիմի դեմ խաղալը լրացուցիչ մոտիվացիա չի ենթադրում։ Մեր մոտիվացիան այն է, որ մենք խաղում ենք մեր ազգի և մեր երկրի համար։ Սա շատ բարդ, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր մարտահրավեր է։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: