ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ խոսակցության. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագրի ներկայացմանը, փոխանցում է Aysor.am:

«Ես արձանագրեցի, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու», - ասաց նա:

Վարչապետը նշեց՝ թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի հետ քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման ու այս համատեքստում կարևորում է Հյուսիս-հարավ նախագիծը, որը Իրանի հետ ՀՀ սահմանը կապում է Վրաստանի հետ սահմանին:

«Մեզ համար չափազանց կարևոր է երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի ու Իրանի հետ, այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը, այստեղ մենք վճռական ենք՝ ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով, որ Ադրբեջանն էլ ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանը տրամադրված է վերականգնել խաղաղ գործընթացը Ադրբեջանի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում:

«Կարևորում եմ նաև Ադրբեջանի հետ սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու օրակարգը ու շարունակում ենք աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հույս ունի օր առաջ ավարտին հասցնել գերիների, պատանդների ու այլ պահվող անձանց Հայաստան վերադարձնելու գործընթացը:

Նա հայտարարեց, թե Հայաստանի հետ հարաբերությունների հարցին անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը:

Փաշինյանն ասաց, թե այդ հայտարարություններում տեսնում է հայ-թուրքական երկաթուղին ու ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն:

«Մենք պատրաստ ենք նման խոսակցության», - հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս գործընթացին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությունը:

«Եվրամիությունը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն նույնպես հետաքրքրված են այս գործընթացով», - ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ խաղաղությունը, կայունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի ու ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ ու մտածված ջանքեր են պահանջվում:

«Հայաստանը պատրաստ է նման ջանքեր գործարդել», - եզրափակեց խոսքը վարչապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: