ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը թաքցնում է հայ ռազմագերիների իրական թիվը․ Սիրանուշ Սահակյան

Միանշանակ, Ադրբեջանը թաքցնում է հայ ռազմագերիների իրական թիվը։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ Ըստ նրա՝ այս կեղծիքները բացահայտվում են ժամանակի ընթացքում։

«Մենք նախկինում էլ նման դեպքեր ունեցել ենք, Էրիկ Խաչատրյանի խումբը բոլորին հայտնի է, նրանք Ադրբեջանում պահվել են նոյեմբերի 23-ից հետո։ Այս խմբի առնչությամբ կար նաև տեսանյութ, որտեղ հայտարարում էին իրենց անունն ու ազգանունը, բայց Ադրբեջանը մինչև փետրվար ամիսը միջազգային ատյաններին, այդ թվում՝ դատական ատյաններին համոզում էր, որ իրենք մոտ չկան ինդենտիֆիկացված նշված հինգ տղաները։ Այս փաստը արդեն իսկ խոսում է, որ Ադրբեջանը կեղծարարությամբ է զբաղված և մինչև հիմա էլ որևէ իրական, ստուգված տեղեկատվություն չի տրամադրում ռազմագերիների քանակի և անհատականացնող այլ տվյալների առնչութամբ»,- ասաց նա։

Ըստ Սահակյանի՝ երեկ վերադարձված երկու ռազմագերիների մասին ևս պաշտոնական հաստատում չկար։ «Այս պաշտոնական հաստատումների բացակայությունը թույլ է տալիս խոսել այն մասին, որ գործ ունենք բռնի անհետացման երևույթի հետ։ Եվ այս բռնի անհետացման նպատակը ռազմագերիներին իրավական ու օրենքի պաշտպանությունից դուրս պահելն է, որի պայմաններում ցանկացած կամայական վարքագիծ կարող է դրսևորվել նշված անձանց վերաբերյալ։ Թվերը թաքցնելու մասին խոսում են նաև այլ ապացույցներ, տեսանյութեր։

Դատական գործընթացնեորում Ադրբեջանը մի շարք ապացույցների և տեսանյութերի արժանահավատությունն անգամ չի էլ փորձել վիճարկել, այսինքն՝ ընդունել է, որ դրանք իրականությանը համապատասխանում են, սակայն մինչ օրս չի կարողանում պատասխանել, թե տեսանյութում հայտնված անձանց հետ ինչ է պատահել՝ նրանց դեռևս ողջ պահվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, թե՞ տեղի են ունեցել արտակարգ զարգացումներ, որի մանրամասները ներկայացնելը նույնպես Ադրբեջանի պարտականությունն է։ Այս պահին մեր բոլոր միջազգային գործընկերներն ունեն համոզմունք, որ Ադրբեջանի կողմից ռազմագերիների թիվը նվազեցված է և չի արտացոլում իրական պատկերին։ Մնում է հասկանալ, թե ինչ մեթոդներով, ինչ մեխանիզմներով պետք է արձագանքվի այս երևույթին, որը պատերազմական հանցագործություն է»,- ասաց նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: