ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանական պղնձաձուլական ընկերությունը դիտարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ  Քրիստինե Ղալեչյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Իրանում պղնձի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող Babak copper ընկերության  պատվիրակությանը՝ ընկերության  գործադիր տնօրեն Մոհամմադ Ռեզա Միրզայի գլխավորությամբ։ Ընկերությունը Իրանում  հանքարդյունաբերությամբ զբաղվող  հայտնի և  ամենամեծ  ընկերություններից մեկն է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից, ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ռեզա Միրզան շնորհակալություն է հայտնել փոխնախարարին ընդունելության համար և նշել, որ  հանդիպման նպատակը  իրենց ընկերության ներուժը ներկայացնելն է և Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները հայկական կողմի հետ քննարկելը։ 

«ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ողջունելով պատվիրակության անդամներին  Հայաստանում, ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև շատ ոլորտներում արդեն հաջողված ծրագրեր և ձևավորված արդյունավետ համագործակցություն կա՝ նշելով, որ ուրախ է արձանագրել, որ ընդերքի ոլորտը ևս իրանական կողմի  հետաքրքրության շրջանակում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը Babak copper ընկերության  ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել Իրանում ընկերության գործունեության մասին, տեղեկացրել են  ընկերության  արտադրական հզորությունների  և պղնձի արտադրության մեջ իրենց կողմից կիրառվող կենսալուծազատման (hin tank leaching)  տեխնոլոգիայի մասին։ Նշվել է, որ Իրանում ընկերությունն ավելի քան 400 մլն եվրոյի ներդրում է կատարել,  քննարկվել է Հայաստանում ներդրումների հնարավորության հարցը։

ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ այլ հանդիպում կազմակերպել Babak copper ընկերության և ոլորտում գործունեություն ծավալող  հայկական  ընկերությունների  մասնակցությամբ  և  համատեղ քննարկել իրանական կողմի առաջարկը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: