ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը և Բելառուսը համաձայնության են եկել բոլոր 28 միութենական ծրագրերի շուրջ. Պուտին

© Михаил Метцель/ТАСС

Ռուսաստանը և Բելառուսը համաձայնության են հասել երկու պետությունների միջև բոլոր 28 միութենական ծրագրերի շուրջ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Խոսքը 28, այսպես կոչված, միութենական ծրագրերի մասին է, որոնք ուղղված են տնտեսության տարբեր ոլորտներում Ռուսաստանի և Բելառուսի օրենսդրության համախմբմանը, երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների գործունեության պայմանների համահարթեցմանը, ընդհանուր ֆինանսական և էներգետիկ շուկաների, ինչպես նաև տրանսպորտային տարածքի կառուցմանը, արդյունաբերական և գյուղատնտեսական ընդհանուր քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը: Եվ այսօր ես գոհունակությամբ պետք է նշեմ, որ բոլոր 28 ծրագրերը համաձայնեցված են», - ասել է Պուտինը:

Նրա խոսքով, Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության բարձրագույն պետական ​​խորհրդի նիստը, որում նախատեսվում է հաստատել միության ծրագրերը, կկայանա մինչև 2021 թվականի վերջը:

«Վաղը մենք ծրագրում ենք դրանք հաստատել Մինսկում Միութենական պետության նախարարների խորհրդի նիստում, որից հետո դրանք հաստատման կներկայացվեն Միութենական պետության գերագույն պետական ​​խորհրդի կողմից, որի հանդիպումը նախատեսվում է անցկացնել մինչև այս տարվա ավարտը», - ասել է Ռուսաստանի առաջնորդը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: