ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Միացյալ Նահանգներն անում է լավագույնը, որպեսզի Հայաստանին և Ադրբեջանին վերադարձնի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ներքո բանակցությունների սեղանի շուրջ, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, փոխանցում է Aysor.am։

«Մենք կարծում ենք, որ հարցը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը տարբեր առիթներով շարադրել է մեր այս հանձնառությունը», - նշել է դեսպանը։

Արձագանքելով երկու կողմերի հաշտեցման վերաբերյալ հարցին՝ Լին Թրեյսին ասել է.

«30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը մեկ գիշերվա ընթացքում չի կարող լուծվել, սակայն կան որոշակի հիմնարար բաներ, որոնք կարևորում ենք և մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է։ Այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում»։

Դեսպանն ասել է, որ չի ուզում կողմերի անունից խոսել, բայց հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը հստակ նշել է, որ ավելի լայնածավալ քննարկումների չի անցնի, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել։

«Միացյալ Նահանգները որոշակի ջանքեր գործադրել է, մեր ռուսաստանյան գործընկերները ևս ջանքեր գործադրել և որոշակի հաջողություններ ունեցել են։ Լիահույս ենք, որ կգանք մի կետ, երբ բոլոր գերիները կվերադառնան», - ասել է դեսպանը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: