ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցիները Սյունիքում գողացել են բնակչի մեքենան ու չեն վերադարձնում. Տեղի համայնքապետ (Փաստինֆո)

Ադրբեջանցիները գողացել են Տեղ համայնքում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցու «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը։ 

Մեքենայի վառելիքը վերջացել է այն ժամանակ, երբ վերջինս շփոթմամբ անցել է ադրբեջանցիների կողմից օկուպացված տարածք։

«Դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ։ Տղամարդն «ՈւԱԶ»-ով գնացել է Արցախ և այնտեղից հետ եկել դաշտամիջյան ճանապարհով։

Վերադառնալիս շփոթվել է և պատահական Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք է մտել` 100-200 մետր, այսինքն` միջանցքի հատված։ Ճանապարհի հետ կապված այդ տարածքում նշումներ չկան։ Հետո հասկացել է ու մեր տարածք է փորձել վերադառնալ, սակայն մեքենայի վառելիքը վերջացել է»,– պատմել է Շադունցը։

Արցախցին մեքենան թողել է թշնամու կողմից օկուպացված տարածքում, շտապել Տեղ համայնք՝ վառելիք գտնելու նպատակով։

Վերադառնալով բնակիչը նկատել է, որ այն տեղում չի եղել` ադրբեջանցիները տարել էին։
««ՈՒԱԶ»-ը բուքսիրով են տարել՝ կամազի հետևից կապել են, քարշ տվել, տարել»,- ասաց Շադունցը

Դեպքի մասին տեղյակ են պահել ինչպես խաղաղապահներին, այնպես էլ սահմանապահ զորքերին։ Թշնամու սադրանքի մասին զեկուցել են նաև Արցախում գտնվող խաղաղապահ զորքերին, սակայն մեքենան բնակչին դեռևս չի վերադարձվել:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: