ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 099,19 դրամ ԱՐԾԱԹ - 372,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 714,56 դրամ

Պուտինն ու Ասադը հանդիպում են ունեցել Մոսկվայում

Kremlin.ru

Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բաշար ալ-Ասադը հանդիպում են ունեցել Մոսկվայում, ուր Ասադը ժամանել է չհայտարարված այցով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, փոխանցում է Tert.am:

ՌԴ նախագահը ողջույնի խոսքում անդրադարձել է Սիրիայում երկրի ղեկավարի ընտրություններին, որոնք, ըստ Պուտինի, անցել են «շատ լավ արդյունքով»: «Արդյունքները խոսում են այն մասին, որ մարդիկ ձեզ վստահում են, և անկախ անցյալ տարիների դժվարություններից և ողբերգություններից՝ այնուամենայնիվ, ձեզ հետ են կապում վերականգնման գործընթացը և վերադարձը բնականոն կյանքի»,- ասել է ՌԴ նախագահը:

«Գլխավոր խնդիրը, իմ կարծիքով, նրանում է, որ արտասահմանյան զինված ուժերն առանց ՄԱԿ-ի որոշման, առանց ձեր թույլտվության ներկա են գտնվում երկրի առանձին տարածքներում, ինչն ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքին և ձեզ հնարավորություն չի տալիս ձեռնարկելու առավելագույն ջանքերը և շարժվելու երկրի վերականգնման ուղղությամբ այնպիսի տեմպերով, որոնք հնարավոր կլինեին, եթե ողջ տարածքը վերահսկվեր օրինական կառավարության կողմից»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը՝ արձանագրելով, որ Սիրիայում շարունակում են գործունեություն ծավալել գրոհայինները:  

Ասադն, իր հերթին, ընդգծել է, որ համատեղ ջանքերով իրենց երկրները հաջողության են հասել ահաբեկչության դեմ պայքարում:

Վերջինս հավելել է, որ ահաբեկչությունը «սահմաններ չի ճանաչում և տարածվում է որպես վարակ ամբողջ աշխարհով մեկ»:

Պուտինը հայտնել է նաև, որ Ռուսաստանը Սիրիային է հատկացրել «Սպուտնիկ V» և «Սպուտնիկ Լայթ» ռուսական պատվաստանյութերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
20.09.2021
17°  30° 
21.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: