ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստամբուլում հայկական գերեզմանատանը շինարարական աշխատանքներ են սկսվելու

Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի ավագանին միաձայն ընդունել է հայկական հիմնադրամի՝ տարիներ առաջ ներկայացրած պահանջը տեղի հայկական գերեզմանատան տարածքը բարեկարգելու մասին։ Ավագանու կայացված որոշումը զարմացրել է թե՛ թաղամասի բնակիչներին և թե՛ քաղաքական կուսակցություններին, հայտնում է Ermenihaber-ը: 

Բաքըրքյոյի բնակիչների մոտ կասկած է առաջացրել այն, որ որոշման մերժումից ընդամենը երկու ամիս անց «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչները ձեռնպահ, իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամները կողմ են քվեարկել որոշմանը՝ ըստ էության աջակցելով իրենց քաղաքական հակառակորդ ԱԶԿ-ին։ Հնարավոր է համարվում, որ ԱԶԿ-ն և ԺՀԿ-ն գումարային շահեկան գործարքի մեջ են։

Տեղեկացնենք, որ Բաքըրքյոյի հայկական գերեզմանատունը կառուցվել է 1840-ական թվականներին։ Ի թիվս այլոց՝ այնտեղ է ամփոփված է  նաև Օսմանյան կայսրության արտաքին գործերի գերատեսչության հայ պաշտոնյաներից հյուպատոս Սարգիս Բալյանի աճյունը (1882-1836)։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: