ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 099,19 դրամ ԱՐԾԱԹ - 372,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 714,56 դրամ

Երեւանում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների հուշարձան կտեղադրվի

Երևանում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների հուշարձան կտեղադրվի: Համապատասխան որոշումն ընդունվեց սեպտեմբերի 14-ին՝ Երևանի ավագանու նիստում, հաղորդում է News.am:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը բացատրեց, որ հուշարձանը նախատեսվում է տեղադրել Շախմատի տնից ոչ հեռու:

Նա հավելեց, որ հուշարձանի տեղադրման առաջարկը եղել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների ժառանգներից:

«Հուշարձանը կկանգնեցվի ի պատիվ Արամ Երկանյանի, Սողոմոն Թեհլերյանի, Միսակ Թոռլաքյանի, Արշավիր Շիրակյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի, Արտաշես Գևորգյանի և Հակոբ Մելքումովի: Շատ այլ մարդիկ են աջակցել նրանց»,- հավելեց Արեյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
20.09.2021
17°  30° 
21.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: