ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 406 դրամ +1 EUR - 397 դրամ +1 RUB - 7 դրամ 0 GBP - 455 դրամ +7
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաշտպանության նախարարը ևս, ինչպես արտագործանարարը, օդանավի անսարքության պատճառով չի կարողացել մեկնել Դուշանբե

Օդանավի անսարքության պատճառով ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը չի կարողացել մեկնել Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ օդանավի անսարքության պատճառով այդ նիստին չէր կարողացել մասնակցել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը լուսանկար էր հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից, որից պարզ է դառնում, որ Հայաստանից դրան չի մասնակցել ՀՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ պաշտպանության նախարարը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 1,54 կմ/ժ
20 C°
 
29°  17° 
04.10.2022
30°  18° 
05.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: