ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 099,19 դրամ ԱՐԾԱԹ - 372,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 714,56 դրամ

Ադրբեջանն օգտագործելով մեր իշխանության թուլությունը՝ փորձում է առանց խոսքի իրականացնել սահմանազատման/սահմանագծման աշխատանքներ. Վանեցյան

Panorama.am

«Դրանք ուղղակի հեքիաթներ են»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2010 թվականին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքով հստակ արձանագրվում է, որ Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին, փոխանցում է Panorama.am:

«Երբ նոյեմբերի 9-ին ստորագրվել է հայտնի հայտարարությունը՝ ադրբեջանական զինուժն այն հատվածից, որտեղ այսօր ադրբեջանցիները կանգնած են, առնվազն 67-70 կմ հեռու է եղել։ Հետո ասացին, թե բանավոր պայմանավորվածությունների արդյունքում մենք տվեցինք դա», - ասաց նա։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նշեց, որ սահմանազատման/սահմանագծման համար միջպետական կառավարաման հանձնաժողով պետք է ստեղծվի, բայց Ադրբեջանի հետ Հայաստանն ունի թշնամական հարաբերությունները։

«Ադրբեջանն այսօր օգտագործելով մեր իշխանությունների թուլությունը, իրենց «առավելությունները», փորձում է առանց խոսքի իրականացնել այդ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները»,- նշեց նա։

Հարցին, թե ընդդիմությունն ինչպե՞ս է պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հեռացումը, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Մենք կանգնած ենք ոտքի, մենք էլի ենք պահանջում իշխանափոխություն, ի՞նչ է փոխվել։ Իշխանությունը տառապում է հաղթածի խաբկանքով։ Իրենք ասում են՝ մենք հաղթել ենք, ժողովուրդը մեզ ներել է, նոր մանդատ է տվել և լեգիտիմացնում է ամեն ինչ։ Բայց այդպես չէ։ Ես շփվում եմ շատ քաղաքացիների հետ, ժողովրդի մի հատվածն ապատիայի մեջ է, մի հատվածն ասում է՝ արտագաղթելու հնարավորություն ունի, գնալու է, մյուս հատվածն էլ Նիկոլ Փաշինյանին համարում է իրենց ծոցից դուրս եկած մեկին, որ ցանկածած քննադատություն համարում է, թե անձամբ իրեն ես քննադատում ու սկսում է կռվել։ Շատ բարդ է։

Ժողովուրդը պետք է հասկանա, որ այս մարդիկ, մնալով իշխանության, ամենօրյա ռեժիմով քանդում են մեր երկիրը, անվտանգային համակարգը, մաս-մաս հանձնում են երկիրը, չեն կարողանում ներկայացնել ՀՀ և Արցախի Հանրապետության շահերը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
20.09.2021
17°  30° 
21.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: