ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Ռուսաստանի դատախազները մի շարք հարցեր են քննարկել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսատանի Դաշնության գլխավոր դատախազության դատախազներն այսօր մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազությունում անցկացված «Թվային ֆինանսական ակտիվների անդրսահմանային ապօրինի տեղաշարժման և կիբեռհանցավորության դեմ պայքարի հարցերով» փորձագիտական հանդիպմանը և «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատախազական հսկողության արդյունավետության բարձրացումը, հանցավոր ճանապարհով ստացված գույքը և դրամական միջոցները պետական եկամուտ դարձնելու օրենսդրական կարգավորումը» թեմայով կլոր սեղանին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Միջոցառումներն անցկացվել են այս տրվա հունվարի 12-ին Մոսկվայում ստորագրված՝ ՀՀ գլխավոր դատախազության և ՌԴ գլխավոր դատախազության միջև 2021-2022 թվականների համագործակցության ծրագրի շրջանակներում:

Վերջինս ուղղված է ՀՀ-ում և ՌԴ-ում համատեղ տարեկան մի քանի միջոցառումների միջոցով երկու երկների դատախազությունների համար արդիական համարվող ոլորտային պրակտիկ իրավական խնդիրների համատեքստում փորձի և տեղեկատվության փոխանակմանը, նշված ոլորտներում համագործակցության եղանակների, միջոցների ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների քննարկմանը:

Ողջունելով ՌԴ գլխավոր դատախազության պատվիրակության անդամներին և բացելով միջոցառումները՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը մշտապես հատուկ նշանակություն է տվել ՌԴ գլխավոր դատախազության հետ սերտ գործակցության խորացմանը, և երկու գերատեսչությունների միջև ձևավորված հարաբերությունների, ձեռբերված փոխադարձ վստահության և կառուցողական երկխոսության բարձր մակարդակը թույլ է տալիս համատեղ լուծելու այնպիսի իրավական խնդիրներ, որոնք ոչ միշտ է հնարավոր կարգավորել միջազգային համաձայնագրերի միջոցով:

Ըստ Գևորգ Բաղդասարյանի՝ դրան նպաստում է նաև 2006թ. ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումից ի վեր դրանից բխող՝ գործակցության 6 ծրագրերի հաստատման և իրագործման  հարցում երկու երկրների դատախազական գերատեսչությունների կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող անկեղծ շահագրգռվածությունն ու հետևողականությունը, որի շարքից են նաև Երևանում անցկացվող փորձագիտական հանդիպումն ու կլոր սեղանը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը համակողմանի օգտակար քննարկումներ է մաղթել միջոցառումներում ներգրավված դատախազներին՝ հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն նաև նրանց միջև միջանձնային հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը:

Անցկացված փորձագիտական քննարկման և «Կլոր սեղանի» ընթացքում ՀՀ և ՌԴ դատախազները քննարկել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը հատկապես աշխարհում տարածում գտնող ոչ ավանդական եղանակներով (առցանց POS տերմինալներով, ինտերնետ և բջջային բանկինգի, թվային քսակների, կրիպտորաժույթների) միջոցով կատարվող գործարքներով օրինականացելու, կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության, դրանց դրանց նկատմամբ դատախազական հսկողության առանձնահատկությունները, պրակտիկայում հանդիպող խնդիրները և դրանց լուծման միջոցները, ՌԴ-ում և ՀՀ-ում անօրինական ակտիվների բռնագանձման մեխանիզմները, գործակցության կարողությունները, այս ոլորտներում դատախազների մասնագիտացման նշանակությունը»,- նշվում է հաղորդագրությունում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: