ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաղաղապահներն Արցախում ապահովել են բջջային կապի աշտարակ տանող գրունտային ճանապարհի կառուցման անվտանգությունը

Ռուս խաղաղապահները Մարտակերդի շրջանում ապահովել են Ջանաթաղ գյուղից բջջային կապի աշտարակ տանող գրունտային ճանապարհի կառուցման անվտանգությունը: Արդ մասին հաղորդագրություն է հրապարակված ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում, փոխանցում է Panorama.am:

Ըստ տարածված տեղեկատվության՝ բջջային աշտարակը գտնվում է սահմանազատման գծի մոտ և պահանջում է կանոնավոր տեխսպասարկում: Տեղի վարչակազմը կապի օբյեկտը սպասարկելու համար որոշել էր կառուցել գրունտային ճանապարհ՝ անվտանգությունը ապահովելու նպատակով կապ հաստատելով Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հետ:

«Մարտակերե շրջանի վարչակազմը դիմել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին՝ Ջանաթաղ գյուղի մերձակայքում ճանապարհային աշխատանքների անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Բնակիչները պետք է շփվեն ընտանիքի և ընկերների հետ, և տարածքում կան հաղորդակցության խնդիրներ, ուստի այս աշտարակը շատ անհրաժեշտ է: Տեղի բնակչությունը մեզ հետ բարյացակամ է, անհրաժեշտության դեպքում նրանք գիտեն, թե ում դիմել»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը:

ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ այս պահին ճանապարհի վրա աշխատողները սկսել են հեռացնել հին ճանապարհի վերին շերտը և ամրացնել նոր ճանապարհի հիմքը՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ հետագայում այն մանրախչով պատելու համար:

«Մենք ճանապարհ ենք տանելու դեպի բջջային կապի աշտարակ: Դիմեցինք խաղաղապահներին` խնդրանքով որ ապահովեն իրականացվող աշխատանքների անվտանգությունը, քանի որ այն անցնում են Ադրբեջանի հետ շփման գծից 200 մետր հեռավորության վրա: Աշտարակը գտնվում է Ջանաթաղ գյուղի մոտակայքում և կապ է ապահովում տեղի մոտ 2 հազար մարդու համար: Խաղաղապահներն արձագանքեցին, եկան և ապահովեցին մեր անվտանգությունը»,- ասել է շինարարական ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Մուսայելյանը:

Հաղորդիչ սարքավորումների համակարգային համալիրը Արցախի հեռավոր շրջանների ավելի քան 5 հազար բնակչի ապահովում է բջջային կապով և գերարագ ինտերնետով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: