ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցիները կանգնեցրել և ստուգել են երեխաներ տեղափոխող հայկական միկրոավտոբուսը, պոկել արցախյան էմբլեմները. Գորիսի փոխքաղաքապետ

Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանական ուժերն այսօր կանգնեցրել և ստուգել են երեխաներ տեղափոխող հայկական միկրոավտոբուսը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։

«Շատ լկտի ձևով կանգնեցրել են մեքենան, իջեցրել երեխաներին և ստուգել։ Պոկել են միկրոավտոբուսի վրա փակցված արցախյան էմբլեմները։ Բարեբախտաբար, կատարվածը նկատել և արագ տեղ են հասել ռուս խաղաղապահները։ Նրանք եկել և ճանապարհել են երեխաներին», - պատմեց մեր զրուցակիցը՝ դժվարանալով, սակայն, հստակ նշել՝ երեխաները գնում, թե հետ էին գալիս Արցախից։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան էլ ադրբեջանցիները կանգնեցրել են Կապանից Գորիս վերադարձող, զինվորներին հաց տարած ավտոմեքենան, հայհոյանքներով, լկտի բառապաշարով խոսել վարորդի և նրա հետ գտնվող երկու որոտանցի երիտասարդների հետ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: