ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի վարչապետը փոխանցել է Հայաստանի վարչապետի առաջարկը՝ հանդիպելու մասին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր լրագրողերի հետ զրույցում հայտնել  է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է արել իրեն, փոխանցում է Aysor.am:

Էրդողանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ հույս հայտնելով, որ միջանցքի բացումով Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած լարվածությունը կչեզոքացվի: Նա նշել է, որ միջանցքի բացումը քաղաքական հարց է, նշում է Report-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ միջանցքի հարց չեն քննարկել՝ բացառելով այդ սցենարը:

Էդրողանը նշել է, թե մտածելու տեղիք է տալիս այն, որ Փաշինյանը մի կողմից բացառում է միջանցքի հավանականությունը, մյուս կողմից՝ ցանկանում է հանդիպել իրեն:

«Դա մտորելու տեղիք է տալիս։ Եթե ցանկանում է հանդիպել ինձ, նախքան այդ պետք է որոշակի քայլեր անի: Մենք փակ չենք հանդիպման համար, բայց դրա համար Հայաստանը պոզիտիվ քայլեր պետք է ձեռնարկի: Վրաստանի վարչապետը փոխանցել է Հայաստանի վարչապետի առաջարկը՝ հանդիպելու մասին։ Եթե այդ հանդիպումը կայանա, ապա Թուրքիան կարող է դիվանագիտական հարաբերություններ հաստատել», - ասել է Թուրքիայի նախագահը:

Նա նշել է, որ Զանգեզուրի միջանցքի բացումը կվերացնի դժվարությունները հայ-ադրբեջանական հարաբերություններում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: