ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կութ գյուղում 2 օր առաջ կրկին հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել. Գեղամասարի համայնքապետ (News.am)

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում 2 օր առաջ կրկին հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Այնքան շատ են հնչում կրակոցները, որ արդեն չենք էլ ֆիքսում։ Կրակոցներ հնչել են, բայց քիչ են եղել։ Կրակոցների հետևանքով վնասներ չեն եղել։ Տևել է մոտ կես ժամ։ Տարբեր տրամաչափի զենքերից են հնչել կրակոցները»,- ասել է նա։

News.am-ի հարցին՝ Գեղարքունիքի մարզպետն արդյոք այցելե՞լ է Գեղամասար, Ավետյանն ասել է՝ դեռ ոչ. «Մարզպետը դեռ չի եկել համայնք, բայց ասում են՝ վաղը գուցե այցելի։ Ես սպասում եմ իր զանգին։ Եթե չգա, ապա հաստատ միջոցներ կձեռնարկենք։ Եթե դա էլ պատրաստ չեղան անելու, նշանակում է՝ ուղղակի ժամանակ են երկարացնում, որ իրենց ուզածն անեն»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: