ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերին Լարսի անցակետի թողունակությունը հաջորդ տարի 6.5 անգամ կավելանա. Դմիտրի Վոլվաչ

Վերին Լարսի անցակետի թողունակությունը 2022 թվականին կավելանա 6.5 անգամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը Երևանում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» միջոցառման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում: 

Փոխնախարարը նախ նշել է, որ երկու երկրների փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, ապա խոսեց Վերին Լարսի անցակետի վերակառուցման աշխատանքների մասին:

«Մինչև 2022-ի կեսերը Վերին Լարսի անցակետում կավարտվի վերակառուցումը` մարդատար ավտոմեքենաների մասով, 2022-ի վերջում՝  վերակառուցումը` բեռնափոխադրումների մասով: Թողունակությունը Վերին Լարսում 6.5 անգամ կավելանա. օրական մինչև 2650 բեռնատար ավտոմեքենա՝ հնարավորությամբ ընդլայնելու օրական մինչև 3 հազար ավտոմեքենա»,-ասել է Վոլվաչը:

Փոխնախարարը սա համարել է լուրջ պրակտիկ քայլ երկկողմ համագործակցության և ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության համար, ապրանքաշրջանառության աճի, աշխատանքների դյուրացման համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: