ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂ հակամարտության կարգավորման մի քանի սկզբունք արդիական է ու կիրառելի․ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի երեք հիմնարար սկզբունքները մնում են արդիական ու կիրառելի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ անդրադառնալով հակամարտության կարգավորման այսօրվա հնարավորություններին, հաղորդում է «Այսօր»-ը:

«Կարծում եմ՝ հիմնական սկզբունքներից մի քանիսը, որոնք նախկինում կային, մնում են շատ արդիական և կիրառելի։ Տարածքային ամբողջականությունը հիմնական սկզբունքներից մեկն էր, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը», - ասել է նա։

Դեսպանի խոսքով՝ դժվարությունները, տարակարծություններն ու լարվածությունը հաղթահարելու համար այս սկզբունքներն այսօր էլ կարող են ուղղորդող լինել բանակցությունների համար։

«Երբ մենք շարունակում ենք վերագնահատել տեղում իրավիճակի առանձնահատկությունները, այս սկզբունքներն են շատ առումներով մնում ուղղորդող, կողմնորոշիչ սկզբունքներ բանակցությունների համար, որովհետև որպես համանախագահող՝ մենք ձգտում ենք տևական, մնայուն խաղաղության, իսկ դրա համար իրականում անհրաժեշտ է համապարփակ բանակցություններ վարել, անհրաժեշտ է, որպեսզի կողմերը պատրաստ լինեն խոսել միմյանց հետ՝ անկեղծ, շիտակ և պատրաստ լինեն փոխզիջումներ անել», - ասել է դեսպանը։

Լին Թրեյսին հավելել է, որ ԱՄՆ հավատացած է՝ ԼՂ հակամարտությունը դեռ պետք է կարգավորվի, իսկ Արցախի կարգավիճակի հարցում հստակություն լինի։ 

«2020 թվականի նոյեմբերին կնքվեց հրադադար, ուստի, ինչպես արդեն ասել եմ, ԱՄՆ-ի հայտարարված քաղաքականությունը սա է այս հարցի վերաբերյալ։ Եվ շատ կարևոր է, որ մենք կարողանանք հասկանալ յուրաքանչյուր կողմի շահը, հետաքրքրությունը։ Շահերից մեկը տարածքային ամբողջականությունն է, բայց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքորոշումը նույնպես հիմնական սկզբունքներից մեկն է եղել և մնում, որը չի կարող արհամարհվել», - ասել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: