ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:

Ուղերձում ասվում է.

«Չինաստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի բարեկամ ժողովուրդին՝ Անկախության 30-ամյակի առթիվ:

Ներկայումս պահպանվում է Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան: Չինաստանն ու Հայաստանը միմյանց աջակցում են երկու երկրների առանցքային շահեր ներկայացնող հարցերում, կայուն կերպով զարգանում է նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցման շրջանակներում համագործակցությունը, նշանակալի ձեռքբերումներ են գրանցվում կորոնավիրուսի համաճարակի դեմ համատեղ պայքարում:

Բարձ եմ գնահատում հայ-չինական հարաբերությունները և պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել՝ խորացնելու քաղաքական փոխվստահությունը, ամրապնդելու ավանդական բարեկամության հարաբերությունները և խթանելու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: