ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վլադիմիր Պուտինը Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Фото: Сергей Бобылев / фотохост-агентство ТАСС

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30 -ամյակի կապակցությամբ:

Ռուս-հայկական հարաբերությունները կրում են բարեկամական, դաշնակցային բնույթ: Մեր պետությունների միջև հաստատվել է սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում, կառուցողական փոխգործակցություն ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ շրջանակներում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ ևս կշարունակենք հզորազնել երկկողմ գործընկերությունը բոլոր ոլորտներում:

Այսօր Հայաստանը ստիպված է բախվել լուրջ մարտահրավերների: Ելնում ենք նրանից, որ նոյեմբերյան և հունվարյան եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը ամենաբարձր մակարդակով կապահովի Ձեր երկրի և ողջ Անդրկովկասյան տարածաշրջանի խաղաղ, բարեկեցիկ զարգացումը:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: