ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս-հայկական դաշինքն այսօրվա բարդ, արագ փոփոխվող աշխարհում մեր երկրների հաջող զարգացման գրավականն է. ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 30-րդ ամյակի կապակցությամբ:

«Հարգելի՛ Հայաստանի քաղաքացիներ:

Սիրելի բարեկամներ:

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Անկախության օրվա առթիվ: Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունն անցել է դինամիկ զարգացող ինքնիշխան պետություն դառնալու դժվարին ուղի՝ համընթաց քայլելով ժամանակի հետ, միևնույն ժամանակ պահպանելով իր արժեքներն ու ինքնությունը: Անցած տասնամյակներն ապացուցեցին մեր երկրների և ժողովուրդների միջև իսկապես եղբայրական կապերի անձեռնմխելիությունը`միավորված ընդհանուր պատմական անցյալով:

Այսօր Ռուսաստանի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցությունը երկկողմ հարաբերությունների և մեր ինտեգրացիոն միավորումների գծով հաստատեցին, որ մեր ժամանակների ցանկացած մարտահրավեր կարող է հաղթահարվել միայն համատեղ ջանքերով: Ռուս-հայկական դաշինքը, որը հիմնված է խորը պատմական, հոգևոր, մշակութային ավանդույթների և մեր քաղաքացիների ընդհանուր շահերի վրա, այսօրվա բարդ, արագ փոփոխվող աշխարհում մեր երկրների հաջող զարգացման գրավականն է:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ բարեկեցություն, խաղաղ երկինք»:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: