ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն ցավում է Ղրիմում ընտրություններում Թուրքիայի դիրքորոշման համար

© Виталий Невар/ТАСС

Կրեմլն ափսոսանք է հայտնել՝ կապված Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքերը չընդունելու մասին Թուրքիայի հայտարարության առնչությամբ և հույս է հայտնել, որ երկրի դիրքորոշումը թերակղզու հարցով կփոխվի: Այս մասին գրումն է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Մենք չենք ընդունում նման հայտարարությունները և մենք բացեիբաց ասում ենք այդ մասին մեր թուրք գործընկերներին: Ղրիմի թեման այն հարցն է, որի շուրջ մեր դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են: Ցավում ենք Թուրքիայի նման դիրքորոշման համար, սակայն հուսով ենք, որ ժամանակի հետ քաղաքական կամք կդրսևորվի, և Թուրքիան կփոխի իր դիրքորոշումը՝ տուրք տալով ճշմարտությանը և գործերի իրական դրությանը»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Panorama.am:

Վերջինս հավելել է, որ Թուրքիան Ռուսաստանի գործընկերն է և «առկա հարցերը, որոնցով տարաձայնություններ կան, չպետք է խոչընդոտ դառնան երկկողմ հարաբերությունների ամբողջական համալիրի զարգացման և մի շարք տարածաշրջանային հարցերով փոխգործակցության համար»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: