ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ցանկանում ենք երդվել մեր զավակներին, որ շարունակելու ենք իրենց պայքարը»․ Մոմերով երթ՝ դեպի Եռաբլուր

Ազատության հրապարակից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հարազատները մոմերով երթ իրականացրին դեպի Եռաբլուր՝ ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ՝ ի  հիշատակ զոված զինծառայողների, հայտնում է Panorama.am-ը: 

Զոհված զինծառայողի մայր, «Որդուս» ՀԿ նախագահ Կարին Տոնոյանի  համոզմամբ՝ չունենք անկախություն և տոնելու տրամադրություն։

«Մեր զավակներն իրենց մահով ապացուցեցին, որ իրենք են այս երկրի տերերը։ Ինձ համար  միակ չգրավված ամրոցը մնում է Եռաբլուրը»,- ասել է Տոնոյանը։

Նա նշել է, որ մի քանի մայրերով ցանկություն են հայտնել գնալ Եռաբլուր և ուղղակի լինել իրենց զավակների հետ։

«Ցանկանում ենք երդվել մեր զավակներին, որ շարունակելու ենք իրենց պայքարը և մի օր վերադարձնելու ենք հայոց անկախությունը։ Այսօր ինքնախաբեությամբ տառապելը նվազագույնը ծիծաղելի է, քանի որ տեսնում ենք ամեն օր մեր անկախությունը գրավված է։ Գրավված է սահմանային բլուրների վրա, մեր հարազատ լեռների վրա այսօր տարբեր դրոշներ են և  խեղճացած հայոց դրոշն է։ Այսօր մենք տեսնում ենք, որ մեր երկրի ղեկավարը խնդրում է, որ թշնամին ընդունի և հանդիպի իր հետ, որը երբևէ չէր եղել,ինչը շատ վիրավորական է։ Այսօր տեսնում ենք, որ զավակներին առևանգում են և մենք ոչինչ չենք կարողանում անել, անգամ միջնորդությունը ռուսական կողմն է անում։ Այսպիսի բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որոնք փաստում են, որ այսօր չունենք անկախություն»։

Հիշեցնենք, որ այսօր ժամը՝ 2000 Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու Անկախության 30-ին նվիրված Փաշինյանի խոսքով ՝ «գունագեղ միջոցառումը», որի անցկացմանն օրեր շարունակ դեմ էին արտահայտվում զոհված զինծառայողների ծնողները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: