ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ Անկախության օրվա առթիվ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ վերահաստատելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակն ու հայ և ռուս ժողովուրդների՝ պատմական խոր արմատներ ունեցող սերտ բարեկամությունը:  «Արմենպրես»-ին այդ մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Իր ուղերձում Սերգեյ Լավրովը նշել է.

«Մեծարգո Արարատ Սամվելի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ռուսաստանում անփոփոխ կերպով գնահատում են դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ և մեր ժողովուրդների՝ պատմական խոր արմատներ ունեցող սերտ բարեկամությունը:

Ուրախ ենք Հայաստանի համալիր զարգացման և իր միջազգային դիրքերի ամրապնդման հարցերում հայ համախոհների հաջողություններով:

Հույս ունենք, որ Մոսկվայի և Երևանի բազմակողմանի գործընկերային փոխգործակցությունը հետագայում ևս կնպաստի երկու պետությունների բարեկեցության բարձրացմանը:

Մեծ կարևորություն ենք տալիս մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հագեցած երկխոսությանը և հաճույքով արձանագրում ենք երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի արդիական հարցերում հայացքների ընդհանրությունը, արդյունավետ համագործակցությունը միջազգային հարթակներում և արգասաբեր փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում:

Հարգելի՛ Արարատ Սամվելի, Ձեզ և Հայաստանի ԱԳՆ-ի ողջ անձնակազմին մաղթում եմ քաջառողջություն և ամենայն հաջողություններ»:

 

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    19 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: