ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը ՄԱԿ-ում խոսել է Արցախից

Pool/Getty Images North America/Getty Images via AFP

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը,  ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում չի շրջանցել արցախյան թեման: Նա մասնավորապես կրկնել է Ադրբեջանի՝ այսպես կոչված իր տարածքներն «ազատագրելու» մասին թուրքական հայտնի թեզերը, փոխանցում է Ermenihaber-ը: 

«Ադրբեջանն օգտագործել է ինքնապաշտպանության իր իրավունքը իր տարածքների օկուպացիային վերջ դնելու համար՝ կյանքի կոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք տարիներ շարունակ չեն իրականացվել»,- նշել է Էրդողանը։

Վերջինս նաև հայտարարել է, որ այդ իրադարձությունը հնարավորությունների պատուհան է բացել տարածաշրջանում կայուն ​​խաղաղությունը վերականգնելու համար ու որ Թուրքիան մտադիր է աջակցել կողմերի յուրաքանչյուր դրական քայլին:

Էրդողանն իր ելույթում նաև անդրադարձել է Ղրիմի թեմային ու հայտարարել, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի կցումը Ռուսաստանին և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 100%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    5 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: