ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի օկուպացված տարածքներից բռնագաղթած 6,5 հազար կարիքավորի խաղաղապահները հումանիտար օգնություն են ցուցաբերել. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները շարունակում են նպատակային մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի Հանրապետությունում բնակվող բռնագաղթած և բազմազավակ ընտանիքներին: Լուրը հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, հայտնում է Panorama.am:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ստեփանակերտի հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնի մասնագետները շարունակում են իրենց գործունեությունն իրականացնել ընդունելությունների գրասենյակի և թեժ գծի աշխատանքների միջոցով:

«Դուք ինքներդ եք տեսնում, թե ինչ դժվարին պայմաններում են ապրում բռնագաղթածները: Մենք նպատակային օգնություն ցուցաբերեցինք այստեղ և տեսանք, որ ողջ հյուրանոցը լցված է բռնագաղթածներով: Երեք հարկերում կա մեկ խոհանոց և մեկ լվացքի մեքենա»,-ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդինը:

Հյուրանոցում, որտեղ անցկացվել է մարդասիրական գործողությունը, ազատ սենյակներ չկան, բոլորը տրվել են Հադրութի շրջանի գյուղերից բռնագաղթածներին:

«Սա երրորդ անգամն է, որ նրանք գալիս են և երկրորդ անգամն է, որ օգնում են Մարինային: Մենք ունենք նաև զոհվածների ընտանիքներ, նրանց նույնպես օգնում են: Շատ շնորհակալ ենք, մենք ձեզ շատ ենք սիրում: Մարդիկ անհամբերությամբ են սպասում խաղաղապահներին և երբ նրանց մեքենաները կանգնում են հյուրանոցի պատուհանների տակ մարդիկ մտածում են, որ իրենց «եղբայրներն» են եկել: Այստեղ ապրում է 49 մարդ և 12 ընտանիք օգնության կարիք ունի: Նրանց թվում կան նաև բազմազավակ ընտանիքները»,-ասել է հյուրանոցի ադմինիստրատոր Ռիտա Հարությունյանը:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի բազմազավակ ընտանիքին հանձնել են կենցաղային իրեր, սննդի հավաքածուներ և մանկական խաղալիքներ: Մինչ այդ խաղաղապահները 6 ամսական երեխա ունեցող ընտանիքին նվիրել էին մանկական սայլակ և առաջին անհրաժեշտության պարագաներ:

«Սկզբում դրամի խնդիր կար, մեզ տուն տվեցին, բայց չկարողացանք համաձայնության գալ սեփականատիրոջ հետ: Այնուհետև մեզ առաջարկեցին այս վայրը: Ես մարզիկ եմ, բայց ներկայում լքել եմ սպորտը, օգնում եմ ծնողներիս»-ասել է բռնագաղթած, ութ հոգուց բաղկացած ընտանիքի ավագ որդի Մխիթար Անդրեյանը:

Ըստ հաղորդագրության՝ Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները նպատակային օգնություն ցուցաբերելու անհատական մոտեցում ունեն: Յուրաքանչյուր ընտանիքի հետ զրույց է տարվում`պարզելու, թե նրանք ինչ գույքի կարիք ունեն, այնուհետև հատկացվում են անհրաժեշտ պարագաները:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 2020 թվականի նոյեմբերից մինչ օրս ծանր իրավիճակներում հայտնվոծ ավելի քան 6,5 հազար կարիքավոր բռնագաղթած հումանիտար և բժշկական օգնություն են ստացել Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    19 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: