«Ավրորան» Վենետիկում. մարդասիրության փառաբանում

2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը և ուղեկցող միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 8-10-ը: Ըստ ձևավորված ավանդույթի՝ մրցանակի շնորհման յուրաքանչյուր արարողություն հանգամանորեն մտածված մշակութային համադրություն է՝ ի փառաբանումն մարդկայնության համընդհանուր ոգու և մերօրյա հերոսների։
Հոկտեմբերի 9-ին Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանության եկեղեցում, տեղի կունենա համերաշխության աղոթք՝ հոգևոր և պետական առաջնորդների, միջազգային մարդասիրական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ և երգչախմբի կենդանի կատարումներով:
2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, որը կանցկացվի «Վեր հառնելով միասին» խորագրի ներքո, կվարեն Ամալ Քլունիի անվան կրթաթոշակառու, UWC Դիլիջանի շրջանավարտ, լիբանանցի Դալյա Աթալլահը և «Վաշինգթոն փոսթ» օրաթերթի փոխխմբագիր, սյունակավար, «Ավրորայի» երկար տարիների բարեկամ Դեյվիդ Իգնաթիուսը: Միջոցառման խորագրի ընտրությունն արտացոլում է նախաձեռնության հանձնառությունը՝ գործով արտահայտելու երախտագիտությունը նրանց, ովքեր ավելի քան 100 տարի առաջ փրկեցին հայերին և օգնեցին նրանց վերածնվելու: Այն նաև արտացոլում է գթասրտության, միասնականության և համագործակցության հավերժական արժեքները, որոնք թույլ են տալիս հաղթահարելու աշխարհի ամենահրատապ մարդասիրական խնդիրները, ներառյալ՝ միասնական պայքարն ընդդեմ կորոնավիրուսի համավարակի և դրա հետևանքների:
Մրցանակի շնորհման արարողությանը կատարումներով հանդես կգան ծիրանափողի վարպետներ Արամ Իփեքջյանը և Ջիվան Գասպարյան կրտսերը, ինչպես նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը, որը կղեկավարի Սոնա Հովհաննիսյանը, և որը հայտնի է երգչախմբային փորձարարական կատարումներով և հայկական երգչախմբային ժառանգությունն աշխարհով մեկ ներկայացնելով:
Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրին, որի անունը հայտնի կդառնա մրցանակի շնորհման արարողությանը, կշնորհվի 1.000.000 ԱՄՆ դոլար մրցանակ, ինչը կընձեռի բացառիկ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: Միջոցառումը կեզրափակվի աշխարհահռչակ իտալացի տենոր, մաեստրո Անդրեա Բոչելիի կատարմամբ:
Մրցանակի շնորհման արարողությունից հետո, ըստ ավանդույթի, 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կարձանագրվի «Մատյան մարդասիրաց» եզակի ձեռագրում՝ յուրօրինակ մի տարեգիրք, որում ներկայացված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունը: Մեր օրերում կազմված, իր տեսակի մեջ եզակի այս ձեռագիրն ստեղծվել է 2018թ. Մատենադարանում՝ հնագույն հայկական տեխնիկայի և նյութերի կիրառմամբ:
«Մատյան մարդասիրաց» ձեռագիրն առաջին անգամ դուրս կբերվի Մատենադարանից և կտեղափոխվի Սուրբ Ղազար կղզի՝ հայկական ամենակարևոր մշակութային օջախներից մեկն աշխարհում, որտեղ 1512 թ․ հրատարակվել է առաջին հայալեզու տպագիր գիրքը:
«Ավրորայի» վենետիկյան միջոցառումները ներառում են նաև Aurora Dialogues երկու քննարկում՝ նվիրված ամենահրատապ մարդասիրական մարտահրավերներին: Հոկտեմբերի 8-ին տեղի կունենա «Հանդիպում 2021 թ. «Ավրորայի» հերոսների հետ» քննարկումը, որի ընթացքում «Ավրորայի» հերոսները կպատմեն իրենց գործունեության մասին: Երկրորդ քննարկումը՝ «Առողջապահական անվտանգության մարդասիրական կողմերը» թեմայով, կանցկացվի հոկտեմբերի 10-ին: Այն կորոնավիրուսի համավարակի ընթացքում առաջացած խնդիրների, դրանց հետևանքների մասին է, ինչն օգտակար կլինի և կարող է կարևոր լինել ապագա համավարակները կանխարգելելու գործում:
Միևնույն ժամանակ շարունակվում են 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար թեկնածուների առաջադրումները: Մինչև 2021 թ. հոկտեմբերի 31-ը յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել իր թեկնածուին, որը հաղթահարել է անձնական մեծագույն մարտահրավերներ ուրիշներին օգնելու համար:
-
22:45
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 62 մլն դոլար օգնություն կտրամադրի Հայաստանին և Արցախին
-
22:09
Ռուսաստանը պատրաստ է բավարարել բարեկամ երկրների ֆերմերների պարարտանյութերի պահանջարկը. Պուտին
-
21:40
Կառուցվող խոշոր հիդրոէլեկտրակայանը լուծելու է էլեկտրաէներգիայի հետ կապված հարցերը․ Արցախի նախագահ
-
21:09
Քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր
-
21:01
ԱԺ խորհուրդը որոշել է վաղը Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու հարցով արտահերթ նիստ անել
-
20:32
ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ցույց տվեց, որ դաշինքը հույսը դնում է բոլոր երկրների անվերապահ հնազանդության վրա
-
19:01
Արցախի Հանրապետության նախագահն Ազգային ժողովում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ
-
18:29
Կառավարությունը հաստատել է պետական միջնաժամկետ ծախսային և պարտքի բեռի նվազեցման ծրագրերը
-
17:27
Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
-
17:00
Միջանցք ՀՀ տարածքում բացառվում է, սահմանային վերահսկողություն լինելու է. Արմեն Գրիգորյան
-
16:31
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Էրդողանի և Բայդենի հանդիպումը կայացել է Մադրիդում
-
15:15
Ռուբեն Ռուբինյանն Անկարայի հետ բանակցային գործընթացում մեծ առաջընթաց չի տեսնում
-
15:00
ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանում՝ Ռուսաստանի առաջնային դերակատարությամբ. Արայիկ Հարությունյան
-
14:46
Վարչապետն ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանին
-
14:22
Բերձորը պետք է շրջանցենք. Բերձորում հետագայում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում. Արցախի նախագահ
-
14:02
Հունվարրի 1-ից կենսաթոշակների, աշխատավարձերի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը կբարձրանան
-
13:20
1,5 տարի ունենք լուծումներ գտնելու համար. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին
-
13:03
Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներին
-
12:15
Թուրքիայում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է հաստատվել
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
19:06
Ադրբեջանի ցինիզմը նորանոր դրսևորումներ է ստանում
-
17:02
Բայդենի վարչակազմում տարաձայնություններ կան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շուրջ․ ԶԼՄ
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 4,63 կմ/ժ