ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 130,9 դրամ ԱՐԾԱԹ - 356,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 945,36 դրամ

Փաշինյան-Էրդողան հանդիպում նախատեսված չէ․ Պապիկյան

Վերջերս այլ երկրների աղբյուրներից պարզ դարձավ, որ վարչապետը հանդիպման առաջարկ է արել Թուրքիայի նախագահին, որից հետո հնչեց Էրդողանի, մեղմ ասած, արհամարհական պատասխանը։ Ինչո՞վ է պայմանավորված վարչապետի լռությունը, «Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսում հետաքրքրվել էր օգտատերերից մեկը փոխվարչապետ Սուրեն Պապիկյանից, հաղորդում է «Այսօր»-ը: 

Օգտատերը նշել է նաև, որ նախկին իշխանություններին շատ կոպիտ պատասխանող իշխանությունը այժմ, երբ միջազգային մակարդակում իրեն ծաղրում են, լռում է։

Պապիկյանը նախընտրել է մեկնաբանություն չանել։

«Մեկնաբանություն չունեմ, ես հիմա պիտի Էրդողանին մեկնաբանե՞մ՝ Էրդողանն ինչ է ասել։ Կարծում եմ՝ ինչ մեկնաբանություն տրվել է, բավարար է», - նշել է նա։

Մեկ այլ օգտատիրոջ հարցին, թե ինչու՞ է Փաշինյանը հանդիպելու Էրդողանի հետ, Սուրեն Պապիկյանը պատասխանել է կարճ․ «Հանդիպում նախատեսված չէ»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
24.10.2021
17°  30° 
25.10.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: