ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 130,9 դրամ ԱՐԾԱԹ - 356,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 945,36 դրամ

Միջնորդները կոնկրետ միջոցներ են առաջարկել իրավիճակի ապաէսկալացման և հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանի Հիմնական քննարկումների շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Նյու Յորքում առանձին-առանձին հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Համանախագահները նաև հյուրընկալել են ԱԳ նախարարների համատեղ հանդիպումը։

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մասնակցել է հանդիպումներին։ Համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված կարևոր հարցերի լայն շրջանակ։ Համանախագահներն առաջարկել են հատուկ միջոցառումներ՝ ուղղված լարվածությունը թուլացնելուն և հնարավոր հաջորդ քայլերին։

Համանախագահները շեշտել են, որ շարունակում են լիակատար աջակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի անփոխարինելի գործողությունների և առաքելությունների լայն շրջանակին։ Սեպտեմբերի 24-ին համանախագահները և Գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են ՄԱԿ Գլխավոր Քարտուղարի Քաղաքական և Խաղաղաշինության Հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ՝ ներկայացնելու վերջին տարվա ընթացքում իրենց գործադրած ջանքերը՝ ներառյալ ընթացքի մեջ գտնվող ամենավերջին զարգացումները։

Համանախագահները ողջունում են 2020թ. նոյեմբերից հետո ԱԳ երկու նախարարների առաջին հանդիպումը՝ որպես նշան, որ երկու երկրները վճռական են կրկին ուղիղ երկխոսության միջոցով ներգրավվելու խաղաղ գործընթացում՝ ուղղված տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը նպաստ բերելուն։

Համանախագահները վերահաստատում են իրենց մտադրությունը համաձայն իրենց մանդատի շարունակել աշխատանքը կողմերի հետ՝ գտնելու համապարփակ լուծում բոլոր առկա հարցերի համար՝ կապված ԼՂ հակամարտության հետ կամ դրա հետևանքով առաջացած»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
24.10.2021
17°  30° 
25.10.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: