ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ-ն Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետևանքների մասին զեկույց է ընդունել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում ընդունվել է «Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցը, հաղորդում է News.am:

Զեկույցի ընդունմանը կողմ է քվեարկել 47, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

Զեկույցը պատրաստել է իռլանդացի խորհրդարանական Փոլ Գավանը:

Զեկուցող Գավանը ներկայացրել է Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքներով ձեռք բերված տեղեկատվությունը:

Ափսոսանք է հայտնվում հակամարտության ողբերգական մարդասիրական հետևանքների համար: Զեկույցի հիմնական կետերը վերաբերում են սպանվածներին, անհայտ կորածներին և վիրավորներին, ռազմագերիներին, հանցագործությունների և ռազմական հանցագործությունների ու այլ անօրինական գործողությունների մասին պնդումներին, ականներին և չպայթած զինամթերքին, տեղահանված անձանց, սահմանի լարվածությանը, մշակութային ժառանգությանն ու ատելության խոսքին:

Նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին չէր թույլատրել լքել երկիրը՝ մասնակցելու նստաշրջանին և խմբակցության մյուս պատգամավորները՝ ի նշան համերաշխության նույնպես չեն մեկնել։ Արդյունքում Ստրասբուրգ են մեկնել միայն իշխող քաղաքական ուժի պատգամավորները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 65%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    2 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: