ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկարան դրական է վերաբերվում Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Թուրքիան դրական է վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան նշել է` հիմնական խնդիրը, որի պատճառով Անկարան սառեցրել էր դիվանագիտական հարաբերությունները Երևանի հետ և փակել սահմանը, «Ղարաբաղի օկուպացիան էր»: «Այժմ, երբ այդ խնդիրը լուծվել է, ըստ էության, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ խոչընդոտ չկա, միաժամանակ, կան Ղարաբաղի հետ կապված որոշ հարցեր, որոնք դեռ պետք է լուծվեն», ֊ ասել է նա:

Չկարգավորված հարցերի շարքում Էրդողանի խոսնակը նշել է խաղաղության համաձայնագրի բացակայությունը: «Դա անհրաժեշտ է Հայաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային: Եթե խաղաղության համաձայնագիր ստորագրվի, դա շատ լուրջ ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության վրա», ֊ հայտարարել է Իբրահիմ Քալընը, գրում է Azatutyun-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: