ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 309,09 դրամ ԱՐԾԱԹ - 358,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 810,34 դրամ

Սարկոզին մեղավոր է ճանաչվել քարոզարշավի անօրինական ֆինանսավորման մեջ

Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2012 թվականի իր նախընտրական արշավն անօրինականորեն ֆինանսավորելու մեջ։ Նա դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է Euronews-ը։

Ինքը՝ Սարկոզին, ներկա չի եկել դատավճռի հրապարակմանը: Ֆրանսիայի նախկին նախագահին դատարանում ներկայացնում էր նրա փաստաբան Թիերի Էրզոգը, փոխանցում է Panorama.am:

Սարկոզին մեղադրվում է նախընտրական քարոզարշավի համար ծախսած մոտ 22.5 մլն եվրոյի չափով անօրինական ֆինանսավորման մեջ, գրեթե երկու անգամ ավել օրինական գումարից: Սարկոզին, սակայն, պարտվեց սոցիալիստ Ֆրանսուա Օլանդին:

Դատախազները կարծում են, որ Սարկոզին քվեարկությունից շաբաթներ առաջ գիտեր, որ իր ծախսերը, որոնք խիստ սահմանափակ են Ֆրանսիայի օրենսդրությամբ, մոտենում են օրինական առավելագույնին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
07.12.2021
17°  30° 
08.12.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: