ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվան շարունակում է հայ զինծառայողների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքը

© Пресс-служба МИД РФ

Մոսկվան շարունակում է ականապատ դաշտերի քարտեզների փոխանակման դիմաց հայ զինծառայողների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսեյ Զայցևը, հաղորդում է News.am։

«Գիտենք, որ ԼՂ-ում զինված հակամարտության առաջին տարելիցի օրը Հայաստանում և Ադրբեջանում սգո միջոցառումներ են անցկացվել: Մենք լիովին կիսում ենք հակամարտության երկու կողմերից բոլոր զոհվածների հարազատների, ընկերների և մտերիմների վիշտը։ Ենթադրում ենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունները գործում են որպես հուսալի երաշխիք, որ նման ողբերգական իրադարձությունները հետագայում չեն կրկնվի: Տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու իր ջանքերում Ռուսաստանը կենտրոնանում է այս եռակողմ համաձայնագրերից բխող խնդիրների կատարման և բոլոր ոլորտներում առաջ շարժվելու վրա: Մենք շարունակում ենք աշխատել հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ` ականապատ դաշտերի քարտեզների փոխանակման դիմաց: Մենք համոզված ենք, որ դա կնպաստի Երևանի և Բաքվի հարաբերությունների բարելավմանը»,-ասել է Զայցևը։

Պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին հարցին՝ Զայցևն ասել է, որ չափազանց կարևոր է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել։ «Մեր աշխատանքում մենք կենտրոնանում ենք հենց այդպիսի դրական կողմերի վրա: Անդրկովկասյան տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը փոխվարչապետների մակարդակով: Մեր կողմից, մենք նշում ենք Երևանի և Բաքվի դրական տրամադրվածությունը փոխադարձ ընդունելի համաձայնությունների ձեռքբերման հարցում, ինչը երկարաժամկետ հեռանկարում հնարավորություն կտա համատեղ աշխատանք սկսել»,-ընդգծել է նա։  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: