ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 406.28 դրամ +0,28 EUR - 415.5 դրամ +0,5 RUB - 6.72 դրամ +0,72 GBP - 491.88 դրամ +0,88
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերը որպես նվիրատվություն է ընդունել

ՀՀ կառավարությունը, որպես նվիրատվություն, «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունից ընդունել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում սեփականության իրավունքով վերջինիս պատկանող 25 տոկոս բաժնետոմսերը, փոխանցում է Aysor.am:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, ինչպես նաև հաշվի առնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր նվիրելու առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունից ընդունել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում վերջինիս սեփականության իրավունքով պատկանող 25 տոկոս (քսանհինգ տոկոս) 412,250.75 (չորս հարյուր տասներկու հազար երկու հարյուր հիսուն ամբողջ յոթանասունհինգ) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերը՝ 20,000 (քսան հազար) դրամ անվանական արժեքով բաժնետոմսերը՝ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:

2.Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` տասնօրյա ժամկետում «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության հետ համատեղ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը՝ սույն որոշման 1-ին կետում նշված նվիրաբերող ընկերության միջոցների հաշվին», - նշված է կառավարության որոշման մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 2,57 կմ/ժ
29 C°
 
36°  21° 
11.08.2022
37°  22° 
12.08.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: