ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 309,09 դրամ ԱՐԾԱԹ - 358,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 810,34 դրամ

Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 30-ին

Imedinews.ge

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 30-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպուտնիկ Գրուզիա»-ն, հոկտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Քաղաքապետերի ընտրությունների երկրորդ փուլերը տեղի կունենան երկրի 20 քաղաքներում, այդ թվում՝ Թբիլիսիում, որտեղ ոչ մի թեկնածու չի կարողացել հավաքել ձայների 50 տոկոսից ավելին:

Վրաստանի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ երկրորդ փուլերն անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո չորրորդ շաբաթ օրը և նշանակվում են ԿԸՀ-ի կողմից ՝ առաջին փուլի արդյունքների ամփոփման հետ միասին:

Քաղաքապետերի ընտրվելու համար գոյություն ունի 50 տոկոս ընտրական շեմ, իսկ քաղաքային խորհուրդների (սակրեբուլոյի) անդամների ընտրության դեպքում ՝ 40 տոկոս:

Երկրորդ փուլին մասնակցում են երկու թեկնածուներ, որոնք առաջին փուլում ավելի շատ ձայներ կհավաքեն, քան մյուսները:

Ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն։

ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքի» թեկնածուները կշահեն 64 մունիցիպալ կազմավորումներից 44-ում:

Այդ համայնքներում իշխող կուսակցության թեկնածուները հաղթահարել են 50 տոկոսանոց շեմը, հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա 20 քաղաքներում ՝ Թբիլիսի, Քութաիսի, Փոթի, Ռուսթավի, Բաթումի, Թելավի, Թիանեթի, Կարելի, Խաշուրի, Ցագերի, Բաղդատի, Ցխալտուբո, Օզուրգեթի, Սենակի, Մարտվիլի, Հոբի, Զուգդիդի, Ծալենջիխա, Չխորոցկու և Խելվաչաուրի։

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կայացել են հոկտեմբերի 2-ին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
06.12.2021
17°  30° 
07.12.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: