ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան՝ քննարկելու Փաշինյանի և Ալիևի հանդիպման մանրամասները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Իգոր Խովաև՝ Ռուսաստանի Դաշնություն) այսօր տարածել են հետևյալ հայտարարությունը.

«Հոկտեմբերի 7-ին և 8-ին Ժևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների կողմից իրենց աշխատանքներն իրականացնելու լիարժեք, անարգել մուտքի կարևորությունը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին կառուցողական հանդիպման լույսի ներքո համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի ազատ արձակումը, ինչպես նաև քննարկել են հնարավոր դեէսկալացիոն և հումանիտար միջոցառումները, այդ թվում ձերբակալվածների, անհայտ կորածների և բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձը: Համանախագահներն ընդգծել են կողմերի հետ աշխատանքը շարունակելու մտադրությունը համաձայնության կետեր գտնելու համար:

Մինսկի խմբի երեք համանախագահները դրական են ընդունել նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները, որոնք արտահայտում են միմյանց հետ հանդիպելու սկզբունքային պատրաստակամություն` համանախագահների հովանու ներքո: Համանախագահները անհամբերությամբ սպասում են ներգրավել կողմերին նման հանդիպման ձևն և մանրամասները քննարկելու համար և վերահաստատել են մոտ ապագայում տարածաշրջան այցելելու պատրաստակամությունը՝ քննարկելու գործընթացի հաջորդ քայլերը»: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: