2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրն է Ջուլիեն Լուսենգեն
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակն այսօր շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության և զարգացման» կազմակերպության (SOFEPADI) և Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեին, որը տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներին:
Նա խիզախորեն բարձրաձայնել է Կոնգոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սարսափելի սեռական բռնության ենթարկված հազարավոր կանանց հուսահատ վիճակի մասին և համառորեն գործել՝ հանցագործներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտարարվել է Իտալիայի Սուրբ Ղազար կղզում տեղի ունեցած «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն «Ավրորա» մրցանակը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների:
«Ջուլիեն Լուսենգեի բացառիկ ձեռքբերումները հիշեցնում են մեզ այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մեկ մարդը նույնիսկ անհաղթահարելի թվացող ճնշման և ռիսկերի հանդիպելիս: Ճանաչման արժանացնելով նրա խիզախությունը, նվիրումն ու անձնազոհությունը՝ մենք լիահույս ենք, որ նա կարող է նաև ոգեշնչել մեզնից յուրաքանչյուրին՝ մտածելու այն մասին, թե ինչ կարող ենք անել նրանց համար, ում իրավունքները խախտվում են, և ովքեր մեր աջակցության և համերաշխության խիստ կարիքն ունեն»,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ և Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:
«Կորոնավիրուսի համավարակը մեզ վերջնականապես ցույց տվեց, որ այն, ինչ տեղի է ունենում աշխարհի մի անկյունում, որքան էլ հեռու լինի այն, ազդում է բոլորիս վրա: Մենք չենք կարող անտարբեր մնալ այլոց տառապանքների նկատմամբ. մենք չենք կարող մեզ թույլ տալ անհոգ լինել: Այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է թույլ տանք, որ մեզ միավորեն և առաջնորդեն երախտագիտության և մարդկայնության համընդհանուր արժեքները, ինչպես դրանք առաջնորդում են 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեին»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը:
Որպես 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջուլիեն Լուսենգեն կստանա 1.000.000 ԱՄՆ դոլար պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց: Այս տարի, հաշվի առնելով 2020 թ. պատերազմից տուժած արցախցիների խիստ կարիքները, «Ավրորան» կառաջարկի նրան մրցանակի 25%-ն ուղղել Արցախի մարդասիրական հրատապ խնդիրների հաղթահարմանը: «Ավրորայի» համահիմնադիրներն ստանձնել են հանձնառություն՝ կրկնապատկելու այդ նվիրատվությունը՝ գումարի չափը հասցնելով 500.000 ԱՄՆ դոլարի: Բացի դրանից, տիկին Լուսենգեն առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք աջակցում են համայնքներում գործող և կանանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին, զորացնում գենդերային բռնության զոհերին և օգնում ներքին տեղահանված անձանց՝ վերաինտեգրվելու իրենց համայնքներ, որոնց և նա կնվիրաբերի ֆինանսական միջոցներ՝
- Կոնգոյացի կանանց հիմնադրամ,
- Կոնգոյի համերաշխության լիգա,
- «Մայրերի ընկերություն՝ հանուն զարգացման և խաղաղության»:
«Ջուլիեն Լուսենգեի և նրա կազմակերպությունների՝ կանանց աջակցությանն ուղղված բացառիկ աշխատանքը, ինչպես նաև նրա քաջությունն ու հաստատակամությունը՝ հակադրվելու տեղական հզոր ուժերին հանուն կանանց պաշտպանության, գթասրտության, բարության և նվիրումի լավագույն օրինակն են: «Ավրորայի» ամենակարևոր նպատակներից մեկը նման հերոսներին քաջալերելն է, և մենք երախտապարտ ենք, որ ունենք այդ հնարավորությունը»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին:
SOFEPADI կազմակերպության գործունեության մի մասը կազմում են հիվանդանոցն ու շարժական կլինիկաները, որոնք համապարփակ բժշկական և հոգեբանական օգնություն են տրամադրում սեռական բռնության զոհերին: 2010-2020 թթ. բժշկական կենտրոնն ընդունել և բուժել է 6.284 մարդու, որոնցից 567-ը՝ ներքին տեղահանված անձինք: SOFEPADI-ն նաև խրախուսում է սոցիալ-տնտեսական վերաինտեգրումը եկամտաբեր գործունեությամբ, արհեստների ուսուցմամբ և դպրոցներում ներգրավմամբ, իսկ փրկվածներին տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն և ներկայացուցիչ դատարանում:
««Ավրորան» համաշխարհային շարժում է, որի հիմքում «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարն է: Շնորհիվ հարյուրավոր մարդկանց, որոնք արդեն միացել են մեզ, այն ազդեցությունը, որին կարողացել է հասնել «Ավրորան», բառացիորեն փոխում է աշխարհը: Մեզ համար պատիվ է ճանաչման արժանացնել Ջուլիեն Լուսենգեի նման հերոսների և կարողանալ ներկայացնել և խթանել նրանց աշխատանքը՝ ամբողջ աշխարհից մեր աջակիցների և նվիրատուների օգնությամբ»,- նկատեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Noôdome հարթակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Մեկնարկից ի վեր՝ «Ավրորա» մրցանակը փոխել է պատերազմից, հակամարտություններից և մարդասիրական այլ ճգնաժամերից տուժած ավելի քան 1.000.000 մարդու կյանք: Գործողությունների վրա հիմնված այս բարեգործությունը, որի նպատակն է հասնել շոշափելի արդյունքի, հնարավոր է դառնում աջակիցների շնորհիվ, որոնց նվիրատվություններն ընձեռում են հնարավորություն՝ շարունակելու աջակցել մերօրյա հերոսներին: «Ավրորան» բարձր է գնահատում իր առաքելությանն ուղղված յուրաքանչյուր հանձնառություն և կոչ է անում յուրաքանչյուր անհատի՝ միանալու և աջակցելու մարդասիրական ջանքերին:
Միևնույն ժամանակ շարունակվում են 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար թեկնածուների առաջադրումները: Մինչև 2021 թ. հոկտեմբերի 31-ը յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել իր թեկնածուին, որը հաղթահարել է անձնական մեծագույն մարտահրավերներ ուրիշներին օգնելու համար:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 57%
Քամի՝ 2,57 կմ/ժ