ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 309,09 դրամ ԱՐԾԱԹ - 358,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 810,34 դրամ

Արցախում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 59.2 տոկոսը

Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 10-ին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 59.2 տոկոսը:

«Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 4 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2  տոկոս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:  

Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.

Ասկերանի շրջան

Խաչմաչ 143 ընտրողներից 100 կամ 69.4 %

Ծաղկաշատ 102 ընտրողներից 68 կամ 66.7 %

Մարտակերտի շրջան

Նոր Ղազանչի 98 ընտրողներից 69 կամ 70.4 %

Մարտունու շրջան

Հերհեր 399 ընտրողներից 203 կամ 50.9 %

Տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
06.12.2021
17°  30° 
07.12.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: