ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Պաշտոնական այցով Վատիկանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհուրդ, հանդիպում ունեցել քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև փոխգործակցությանը և միջեկեղեցական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակութային, կրթական և պատմական ժառանգության պահպանման ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են միջեկեղեցական հարաբերությունների հարուստ օրակարգը և կարևորել դրանց շարունակականության ապահովումը, ինչպես նաև երկու երկրների պատմամշակութային ու քաղաքակրթական ընդհանրություններն արտացոլող համատեղ ձեռնարկների իրականացումը։

Անդրադառնալով Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ Հայաստանի նախագահն ու կարդինալ Ջանֆրանկո Ռավազին նշել են, որ այցի շրջանակում ստորագրվող՝ մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը հնարավորություն կտա համատեղ հետազոտություններ իրականացնել պատմական և մշակութային կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ։ «Հուսով ենք, որ այն կխթանի ավելի սերտացնել Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերը մշակույթի, գիտության, հնագիտության, աստվածաբանության և այլ ոլորտներում, ինչպես նաև համագործակցությունը Հայաստանյայց առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջև»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որը հայկական կողմից ստորագրել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, Սուրբ Աթոռի կողմից՝ Մշակույթի քահանայապետական խորհրդի քարտուղար Փոլ Թայգեն։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: